«Մենք առաջարկել ենք ունենալ միայն նախարարություններ, որոնց մեջ ներառվում են նաև բոլոր առընթեր մարմինները: Սա նշանակում է, որ բոլորին բերում ենք ԱԺ վերահսկողության ներքո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այդ մասին ասվել է նաև սահմանադրական բարեփոխումների ժամանակ:
Նրա խոսքով՝ սակայն, այս օրենքներով իրենք ապացուցում են, որ երկրում որևէ բան այս իմաստով նույնպես չի փոխվելու:
Ինչպես նշեց Էդմոն Մրուքյանը, իրենց բոլոր առաջարկությունները՝ կապված սահմանափակումների հետ, մերժվել են:
Դիտարկմանը՝ առաջին փոխվարչապետի պաշտոն, ըստ Վաչե Գաբրիելյանի, կան բոլոր երկրներում, Մարուքյանը պատասխանեց. «Մենք ասում ենք, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ առաջին փոխվարչապետի պաշտոն չի նախատեսվում: Այսինքն՝ սա արվում է հատուկ Կարեն Կարապետյանի համար, որ նա ունենա այլ ստատուս, քան մյուս երկու փոխվարչապետները, եթե, իհարկե, դրանք լինեն. չի բացառվում, որ լինի մեկ փոխվարչապետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: