Վրաստանն ամենաէժան երկրների տասնյակում է։ Վարկանիշային աղյուսակը կազմել է բրիտնական MoveHub ընկերությունը։
Տվյալների բազայում ներկայացված է սպառողական գների մասին տեղեկությունը տարբեր երկրներում։ Ներկայացված են 50 բաղադրիչներ, այդ թվում՝ ռեստորանների միջին գները, մեկ շիշ գինու և մեկ բաժակ սուրճի արժեքը։
Վարկանիշային աղյուսակի համաձայն՝ կյանքն էժան է Ուկրաինայում է, ապա Կոսովոյում և Վրաստանում։
Ամենաէժան երկրների թվում առաջին տեղում է Պակիստանը։ Առաջատարների հնգյակում են հայտնվել Եգիպտոսը, Հնդկաստանն ու Թունիսը։ Վրաստանը յոթերորդ տեղում է։
Կյանքն ամենաթանկն է Բերմունդյան կղզիներում։ Այդ տեսանկյունից երկրորդ տեղում Շվեյցարիան է, նրան հետևում են Իռլանդիան, Նորվեգիան և Բահամյան կղզիները։