«Ազգերի լիգայի խաղարկությունը ամենամեծ շանսն է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու: Առաջիկա ընկերական հանդիպումները կազմակերպել ենք այդ մրցաշարում հաջող խաղալու համար:
Մենք ընտրել ենք այպիսի մրցակիցների որոնք մոտ են Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հակառակորդներին: Պետք է բաց չթողնենք հնարավորությունը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու»,- լրագրողների հետ հանդիմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Վերջինս անդրադարձավ նաև նոր ֆուտբոլային ակումբների ստղծվելուն նշելով, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորության տան գտնվող «Էրեբունի» ակումբն ամենայն հավանականությամբ կանվանափոխվի և կդառնա «Կոտայք»:
Մանրամասները՝ տեսանյութում: