Եվրամիությունը Վրաստանին 48 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի բյուջետային աջակցության նախագծի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման քաղաքականության բաժնի ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովան։
«Վրաստանում տնտեսության և բիզնեսի զարգացման համար մենք սկսում են բյուջետային աջակցության նախագիծը՝ մոտ 48 մլն եվրո արժողությամբ, որը կաշխատի 3 ուղղությամբ»,-«Գրուիզա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է Մատերնովան։
Նրա խոսքով՝ ֆինանսական ենթակառուցվածքի մոդեռնիզացիան և ինովացիոն բիզնես մոդելների ստեղծման խթանումը, կապահովի կարճ ժամանակներում բիզնես վեճերի արդարացի լուծումը։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նաև դրական է գնահատել փաստը, որ կառուցվածքային բարեփոխումների ընթացքում Վրաստանում էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունները միավորվեցին։