Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի պարգևը ստանալուց հետո խոսեց նաև առաջիկա ընկերական հանդիպումների ինչպես նաև «Արսենալում» հարմարվելու մասին:
«Հուսով եմ կհաղթենք առաջիկա խաղերում: Հավաքականում մարտավական փոփոխություններ են լինելու, բայց փորձելու ենք պատվով դուրս գալ և ուրախացնել երկրպագուներին:
Թիմի նորեկը՝ Նորբերտո Բրիասկոն արագ է մերվում թիմին և կարծում եմ մեծ օգուտ կտա: «Արսենալում» ոչ միայն երկրպագուներն են ինձնից լավ խաղ սպասում, այլև ես: Ես ինքս ինձ պատրաստում եմ և գիտեմ ինչպես ճնշման տակից դուրս գալ: Փորձում եմ ամեն խաղին մոտնել թեթև, ազատ և ամեն խաղալ այն խաղը, որը կարող եմ»,- ասաց Մխիթարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում