«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը այսօր՝ մարտի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց, որ մինչեւ ՊՊԾ գնդի գրավում ՀՔԿ քննիչն իրեն հարցաքննելիս ասել է, որ անկախ ամեն ինչից Արցախի տարածքները հանձնելու են:
«Հունիսի 14-ին մեր տանը խուզարկություն տեղի ունեցավ եւ ինձ կանչեցի Հատուկ քննչական կոմիտե պարոն Սեֆիլյանի գործով: Այնտեղ ինձ քննիչն ասեց, որ ինչ ուզում եք արեք` տարածքները հանձնելու ենք, և դուք ուզում եք, որ էդ քննիչին էդ պետական կառույցին ես հարգեմ ու ընդունեմ: Եվ պարոն Սեֆիլյանին մեղադրում եք, էդ ոնց հասկանանք: Ինքն ինձ համար արդեն թուրք է»,- հայտարարեց Սմբատ Բարսեղյանը` նշելով,ո ր դա ապացուցում է, որ իշխանությունները թրքաբարո են: