Հայաստանում վերջին շրջանում իշխանափոխության գործընթացը պատկերացվում է բացառապես ֆորս-մաժորի դեպքում: Քաղաքական տարբեր ուժեր և գործիչներ, արդեն անթաքույց խոսում են այն մասին, որ իրենք պարզապես փորձում են ստեղծել ֆորս-մաժորի համար հարթակ, իսկ բուն ֆորս մաժորային իրավիճակի առաջացումը կախված է ժողովրդից: Կգա՞ ժողովուրդը, կփայթի հասարակական դժգոհությունը, կլինի ֆորս-մաժոր, չի՞ գա, ուրեմն ոչինչ էլ չի լինի։
Ընդդիմադիր դաշտի մարգինալացման դինամիկան և ֆորս-մաժորի անվերջ որոնումը մի կողմից, իշխանության ՝ այդ մարգինալացումը չնկատելու համառությունը ՝մյուս կողմից, Հայաստանի քաղաքական կյանքում տեղադրում են ական ՝ քաղաքական վակուումի տեսքով, որն անհայտ է, թե երբ ու ինչ պայմաններում կպայթի։