ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում իր արած այն «պատասխանատու» հայտարարությունը, թե իրենք իրենց առջև դնում են ծրագիր առնվազն 2018 թվականին բարձրացնելու բազիսային աշխատավարձերն ու կենսաթոշակները:
Պատգամավորի խոսքով՝ նույնիսկ 2019-ը ներառյալ որևէ ավելացում չի նախատեսվում. «Խնդրում եմ մեկնաբանեք»:
Պատգամավորը նշեց, որ առաջին փոխվարչապետ լինելուց հետո որքանո՞վ է նա հետամուտ լինելու այս հարցին:
Մանրամասները՝ տեսանյութում: