Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Շատ կզարմանամ, եթե Փաշինյանն ու Սեֆիլյանի կոչով ձևավորված ճակատը միավորվեն. Հիշենք Խորենացի փողոցը

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու որոշումից մեծ դժգոհություն կա, բայց խնդիրն այն է, թե քաղաքական ուժերը կկարողանան կապիտալիզացնել այդ դժգոհությունը. «Այս պահի դրությամբ այդպիսի ռեսուրս չկա, բայց «Քաղաքացիական պայմանագիրը», որքանով տեղյակ եմ, 14+4 քարտեզ է մշակել և դա կարող է ձնագնդի ազդեցություն ունենալ։ Շուրջօրյա հանրահավաքները համախմբելու հատկություն ունեն, բայց չգիտեմ՝ իշխանությունները դա կհանդուրժե՞ն, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Մեր զրուցակիցն անդրադրձավ նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ իրենք այս փուլում պայքարին չեն միանա, որովհետև պայքարել պետք էր սահմանադրական փոփոխությունների ժամանակ. «Կարծում եմ՝ Լևոն Զուրաբյանը ճիշտ էր ասում՝ պայքարել պետք էր այն ժամանակ, բայց նաև դա չի նշանակում, որ հիմա պայքարել պետք չէ։ Հասկանում եմ, որ հիմա շանսերը քիչ են։ Եթե կա ընդդիմադիր ուժ, որը դուրս է գալիս պայքարի, ցանկալի կլինի, որ մյուսները միանան ու համախմբվեն նույն նպատակի շուրջ։ Հասկանում եմ, որ ՀԱԿ-ը ՔՊ-ին չի միանա, բայց կարող են նպատակին ու ծրագրին միանալ»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ու «Հանուն Հայաստան պետության» ճակատի հնարավոր համագործակցությանը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Հասկանալի է, որ որպես քաղաքական ուժ, «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է զենքով հարց լուծելուն, ինչպես որ ամրագրված է Սահմանադրության մեջ։ Չեմ կարծում, որ մյուս կողմը զենքի կիրառմամբ կարող է հաջողության հասնել։ Ես շատ կզարմանայի, եթե այդ երկու թևերը միանային՝ ունենալով այդպիսի տարաձայնություն։ Մենք խոսում ենք քաղաքական պայքարի և ապստամբության մասին։ Խնդիրը ապստամբության իրավունքը չէ, այո՛, ցանկացած ժողովուրդ ունի ապստամբության իրավունք, բայց դա այլ հարց է, իսկ քաղաքական մեթոդներով պայքարը՝ այլ հարց է։ Դրանք չենք մեկտեղվում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում