Անշարժ գույքի գները Դուբայում մեկ տարվա ընթացքում ընկել են 6,4%-ով: Աբու Դաբիում գների անկումը կազմել է 9%:
Ընդ որում, անշարժ գույքի շուկան վերականգնման նշաններ է ցուցաբերում: Քաղաքական լարվածությունը Դուբայը և ԱՄԷ-ն տարածաշրջանային ներդրողների համար դարձնում է առավել գրավիչ: Ըստ JLL MENA ընկերության տվյալների՝ գների անկումը 2017թ. վերջին դանդաղել է, իսկ անշարժ գույքի պայմանագրերի քանակը՝ մեկ տարում աճել 14%-ով:
Ավելի մեծ պահանջարկ ունի շինարարության փուլում գտնվող անշարժ գույքը: Վճարման ավելի հարմար պայմանների շնորհիվ 2017 թվականի նմանատիպ շենքերի վաճառքի քանակը կարող է գերազանցել 2008-ի ռեկորդը: