ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անդրադարձավ դպրոցներին ինժեներական լաբորատորիաների գումարի ավելացմանն առնչվող իր առաջարկին, որ արել էր բյուջեի քննարկման ժամանակ: Կառավարությունը խոստացել էր հետագայում գումար տրամադրել այս ոլորտին:
«Եթե կառավարությունը չէր պատրաստվում անել, ինչո՞ւ էր խոստանում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախորդ բոլոր կառավարությունները ոլորտը համարել են գերակա:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ կան ուսուցիչներ, որոնց աշխատավարձ չի տրվում. «Ի՞նչ անեն այդ մարդիկ»:
Ի պատասխան՝ ԿԳ նախարարն ասաց, որ իրենք շատ արագ են աշխատում, և բյուջեն իրենց ետևից չի հասնում:
Մանրամասները՝ տեսանյութում: