Արարատի մարզի Սուրենավան գյուղի գազալցակայանում մարտի 21-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի հետեւանքով այրվել են ավտոգազալիցքավորման ճնշակայանի կուտակիչների գազը, էլ. մալուխ (մոտ 20 գմ) և վնասվել` կուտակիչների տեղամասի տանիքի ազբոշիֆերը (մոտ 10 քմ):