ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցը դարձյալ առնչվում էր ատամնաբուժության ոլորտին:
Նրա խոսքով՝ պետպատվերով բուժվող հիվանդներին չեն սպասարկում՝ ասելով, թե պետպատվերի պայմանագրերը մինչև հիմա կնքված չեն:
«Էլեկտրոնային համակարգին անցումը ատամնաբուժարանների վրա տարեկան 2 մլն հավելյալ ծախս է բերելու»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորին հետաքրքրում էր՝ չե՞ք վախենում արդյոք, որ այս բնագավառում կհասնենք նրան, ինչին հասանք սրտի ստենտավորման բնագավառում, երբ մարդիկ այդ ծառայությունը ստանում են հարևան Վրաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում: