Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին, հայտնում է Armtimes.com-ը:
Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեսնակարահանում էր ոստիկանության գործողությունները:
Ըստ ոստիկանության աշխատակիցների՝ պատճառը հասարակական վայրերում սառը զենք կրելն է: Նրան սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: