ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանի հարցը առնչվում էր էլեկտրոնային առողջապահության համակարգին. «Հնչում են իրարամերժ կարծիքներ սպասարկող օպերատորի հետ պայմանագիր կնքելու հարցի շուրջ»:
Պատգամավորին հետաքրքրում էր, թե վճարովի՞ է արդյոք էլեկտրոնային ծրագիրը, ապահովվա՞ծ է արդյոք անձնական տվյալների գաղտնիությունը, սպասվո՞ւմ են արդյոք լրացուցիչ գանձումներ:
Մարինա Մարգարյանի խոսքով՝ ստացվում է, որ ստոմատոլոգները 3 անգամ են հարկվում. «Էլեկտրոնային համակարգին անցնելուց հետո ամեն բժշկից պետք է 500 դրամ գանձվի»:
Մանրամասները՝ տեսանյութում: