Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Ռուսական գազի հայաստանյան մկրատը

Առաջիկա տասը տարիներին կձգտենք հրաժարվել գազային կայաններից, էլեկտրաէներգիայի արտադրության վերաբերյալ խորհրդարանական քննարկմանը հայտարարել է էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը: Նա ասել է, որ նախատեսվում է նոր հիդրոկայանների կառուցումով մոտ 40 տոկոս էներգիայի արտադրությունը իրականացնել այդ ռեսուրսի շնորհիվ, մոտ 40-42 տոկոսը կարտադրվի միջուկային էներգետիկայի միջոցով, այսինքն ատոմակայանով, իսկ մնացյալ 18-20 տոկոսը, ըստ նախարարի, կլինի արդեն արևային և հողմային էներգետիկայի զարգացման տիրույթը և առաջիկա տասը տարում հնարավոր է ամբողջությամբ հրաժարվել գազային կայանների ծառայությունից: Սա հայտարարություն է ոչ միայն էներգետիկայի վերաբերյալ, սա քաղաքական հայտարարություն է, որովհետև գազը թե աշխարհում, և առավել ևս Հայաստանում՝ քաղաքականություն է, ոչ միայն էներգակիր:

Եվ առավել ևս, երբ խոսքը ռուսական գազի մասին է, որովհետև Ռուսաստանն էլ այն դիտարկում է որպես քաղաքական գործիք: Իհարկե Հայաստանում ռուսական գազը սպառվում է ամենևին ոչ միայն էներգաարտադրության ոլորտում և կան ձեռնարկությունները, ի վերջո կան սպառողները, մեքենաները: Մյուս կողմից սակայն, էներգաարտադրության մեջ գազի կշռի հարցը միայն սպառման ծավալի հարց չէ, այլ նաև էներգետիկ ոլորտում գերակայության, թելադրող դիրքի: Ըստ այդմ, ստացվում է, որ էներգետիկայի նախարարը խորհրդարանում հայտարարում է, որ առաջիկա տասնամյակում Հայաստանը կկարողանա հրաժարվել ռուսական գազային գործիքից, հետևաբար այդ մասով Ռուսաստանից կախվածությունից:

Թե՞ Հայաստանն ինչ որ մասով Ռուսաստանից կախվածությունից արդեն իսկ ազատվել է, եթե էներգետիկայի նախարարը կարող է իրեն թույլ տալ խորհրդարանում անել այդօրինակ քաղաքական-ռազմավարական բնույթի հայտարարություն: Այստեղ թերևս ավելորդ չի լինի հիշել, որ խոսքն այն նախարարի մասին է, որը մի քանի ամիս առաջ բավականին անսպասելի կերպով հայտարարեց հրաժարականի մասին, իհարկե մամուլի ծառայության միջոցով, բայց պաշտոնապես, իսկ մի քանի օր անց էլ հայտարարվեց դարձյալ պաշտոնապես, որ նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո Աշոտ Մանուկյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումն ու շարունակում է աշխատել: Իհարկե մինչ այսօր էլ խոսվում է, որ այդուհանդերձ Մանուկյանը, որը կառավարություն Կարեն Կարապետյանի հետ եկած այսպես ասած մենեջերական կադրերից էր, ապրիլից հետո կառավարությունը լքելու հիմնական հավակնորդների շարքում է: Չի բացառվում, որ նախարարն այդ իմաստով «քաղաքական մահապարտ» է և անում է համարձակ հայտարարություններ, թեև դա կարող է անպատասխանատու լինել արդեն «մնացող իշխանության», ասել է թե հնարավոր վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարության համար:

Հետևաբար, առաջանում է նաև մեկ այլ հարց, թե արդյո՞ք այստեղ կարող է առկա լինել ուշագրավ ինտրիգ, ազդանշան Ռուսաստանին, որ Հայաստանը պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել կախվածության կարևոր թելերից մեկից և պետք է շտապ քայլեր ձեռնարկել դա թույլ չտալու, կամ նոր թելեր հյուսելու համար: Եվ ի՞նչ, կամ ու՞մ միջոցով կարող են ձեռնարկվել այդ հնարավոր քայլերը: Համենայն դեպս, ապրիլին ընդառաջ Հայաստանում սկսվել են հյուսվել բավականին բազմազան, ինչ-որ իմաստով նույնիսկ տարերային ինտրիգներ, թե փողոցում, թե իշխանության կուլիսներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում