Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

IQOS-ի տոքսիկոլոգիական հետազոտություն

Համակարգային տոքսիկոլոգիան (թունաբանությունը) համեմատաբար նոր առարկա է և օգնում է մարդկությանը սահմանել և նվազեցնել քիմիական նյութերի բացասական ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա։

Առաջնային վերլուծական ու ավտոմատացված համակարգերի համատեղ օգտագործմամբ արդի գիտությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել քիմիական միացությունների ազդեցությունը կենսաբանական գործընթացների վրա։ Համակարգային տոքսիկոլոգիան սահմանում և օգտագործում է կենսաբանական նշիչներ (biomarkers) այս կամ այն գործոնների ազդեցությունը գնահատելու համար։ Որպես գիտություն՝ համակարգային տոքսիկոլոգիան ի զորու է մանրամասն բացատրել ցանկացած վնասակար գործոնի թունաբանական ազդեցության մեխանիզմները՝ սկսած բջջային սթրեսից մինչև նեկրոզ։

Օրինակ, մենք բոլորս գիտենք, որ այրվող ծխախոտային արտադրանքը բացասական ազդեցություն է թողնում սրտանոթային և բրոնխիալ համակարգերի վրա, սակայն մինչև վերջերս բացակայում էին ճշգրիտ ուսումնասիրություններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում բջջային մակարդակի վրա։ Հենց համակարգային տոքսիկոլոգիայի մեթոդների շնորհիվ է հնարավոր չափելի դարձնել բացասական ազդեցությամբ պայմանավորված քանակային ու համակարգային փոփոխությունները մոլեկուլյար մակարդակով։ Բացի դրանից, հետաքրքիր է մոլեկուլային փոփոխությունների պատճառահետևանքային կապի նկարագրությունը, որը միավորում է արտաքին ազդեցությունը ու բացասական հետևանքները։ Արդյունքում կառուցվում են բոլոր այս գործընթացների քանակական արտահայտումը նկարագրող մաթեմատիկական մոդելներ։

Քաղցկեղից մահացությունների մոտ 90 տոկոսն ու սրտանոթային հիվանդությունների առաջացման մոտ կեսն ունեն էկոլոգիական ծագում։ Համակարգային տոքսիկոլոգիայի նպատակն է չափելի հազարավոր կենսաբանորեն ակտիվ քիմիական նյութերից ընտրել այն միակը, որի վրա անհրաժեշտ է կենտրոնանալ։ Կենսաբանական նշիչների գնահատման ընթացքում ծայրահեղ կարևոր է ընտրել հենց այն նշիչները, որոնք ձևավորվում են շրջակա միջավայրի ազդեցությամբ և հանգեցնում են հիվանդության առաջացմանը։

Ծխախոտի՝ օրգանիզմին հասցվող վնասի մանրամասն ուսումնասիրություն, ինչպես պարզեցինք, անցկացնում են Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնում։ Ներկայումս արդեն ավարտված են մի շարք մասշտաբային ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հասանելի են միջազգային գիտական հասարակության համար (www.pmiscience.com)։ Հենց այդ արդյունքներից մի քանիսին էլ անդրադառնում ենք այս հոդվածում։

IQOS-ի տոքսիկոլոգիական ուսումնասիրություն IN VIVO

8   ամիս տևած in vivo ուսումնասիրության շրջանակներում կատարվել է կենսաբանական ազդեցության համեմատություն կենդանիների երեք խմբերում, որոնց բոլոր անդամները ուսումնասիրության առաջին  2 ամիսների ընթացքում ծխախոտի ծուխի ազդեցության տակ են եղել։  Դրանից հետո տեղի է ունեցել հետևյալը․

 

  • Առաջին խումբը շարունակել է ենթարկվել ծխախոտի ծխի ազդեցությանը;
  • Երկրորդ խումբը ենթարկվել է թութունի տաքացման IQOS համակարգի գոլորշու ազդեցությանը;
  • Երրորդ խումբը ստացել է մաքուր օդ։

Հետագայում համակարգային տոքսիկոլոգիայի մեթոդների կիրառմամբ բոլոր խմբերի մոտ մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել են կատարված փորձի կենսաբանական հետևանքները։ Ուսումնասիրվել են օրգանիզմում նյութափոխանակությանը մասնակցած հազարավոր մոլեկուլներ։

IQOS-ի տոքսիկոլոգիական ուսումնասիրություն CLINICAL

Կենդանիների վրա՝ in vivo փորձերի իրականացումից հետո, արդյունքները վերստուգվել են կլինիկական հետազոտությունների շրջանակներում։ Կլինիկական հետազոտություններին կամավորական սկզբունքով մասնակցել են չափահաս ծխողներ։ Կենդանիների օրինակով, փորձի մասնակիցներին բաժանել են երեք խմբի։ Առաջին երկու ամիսների ընթացքում խմբերի բոլոր մասնակիցները ծխել են։ Հետագայում առաջին խումբը շարունակել է ծխել, երկրորդ խումբը անցել է IQOS-ի, իսկ երրորդը՝ ընդհանրապես թարգել ծխախոտային արտադրանք օգտագործելը։  Փորձի ընթացքում ամեն օր կամավորները արյուն են հանձնել և անցել բժշկական փորձաքննություն, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել իրենց վիճակի փոփոխությունները։

IQOS-ի տոքսիկոլոգիական ուսումնասիրությունարդյունքներ

Ուսումնասիրությունների արդյունքում ստացված ներկայիս տվյալները փաստում են, որ թութունի տաքացման համակարգերի օգտագործումը, ընդհանուր առմամբ, զգալի ազդեցություն չի ունենում նյութափոխանակության պրոցեսին մասնակցող մոլեկուլների վրա՝ բացի այն պարամետրերից, որոնց վրա ազդում է նիկոտինը։ Ապացուցված է, որ  ծխելը թարգելու կամ գոնե նվազեցված ռիսկի ապրանքների օգտագործման արդյունքում հնարավոր է կրճատել թոքերում բորբոքված բջիջների և մեդիատորների ներսփռանքը (ինֆիլտրացիան), ինչը  ծխողների մոտ առաջացող հիվանդությունների հիմնական ցուցիչն է։

Ուսումնասիրության առաջին իսկ օրը IQOS-ի օգտագործմանն անցած մասնակիցների մոտ նկատվել է կարբոքսիհեմոգլոբինի (սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ) մակարդակի զգալի նվազում, որը մոտենում է ծխելը թարգած մասնակիցների մոտ առկա մակարդակին։

Առաջին 3 օրերի ընթացքում նույն արդյունքները նկատվում են բենզոլի, ակրոլեինի և 1,3 բութադիենի (սրանք քաղցկեղածիններ են, որ առաջացնում են քաղցկեղ ծխողների մոտ) մակարդակները հետազոտելիս։

Վերը նշված ուսումնասիրություններից բացի, Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիաներում ուսումնասիրվում է նաև սիգարետը փոխարինելու նպատակով ընկերության կողմից մշակվող նվազեցված ռիսկի ապրանքների վտանգի աստիճանը։

Առկա ուսումնասիրությունների արդյունքները հուսադրող են, այնուամենայնիվ, անցկացվում են նաև երկարատև ուսումնասիրություններ, որոնց արդյունքները դրանց ավարտվելուն պես կհրապարակվեն։ Այսպիսով, ընկերությունը կունենա և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ հետազոտություններ ու կկարողանա ամբողջական հիմնավորումներ ներկայացնել։

Համակարգային տոքսիկոլոգիայի վերջնանպատակը կենսահամակարգերի այնպիսի դինամիկ մաթեմատիկական մոդելի մշակումն է, որը թույլ կտա կենսաբանական գործընթացի պահվածքը համալիր կերպով ներկայացնել։ Ներկայումս այդ գործընթացը կայացման փուլում է և համակարգային գիտության համատեքստում շատ կարևոր քայլ է։ Վերջիվերջո, համակարգային տոքսիկոլոգիան զարգացնելու միջազգային փորձը պետք է միասնական լինի։ Դա կնպաստի ռիսկերի գնահատման տիպարի փոփոխմանը, ինչը թույլ կտա ապահովել հանրային առողջության և շրջակա միջավայրի պահպանման բարձր մակարդակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում