Լոնդոնի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ «խնդիրներով» երեխաները, որոնց հիմնական խնդիրը հիպերակտիվությունն ու գրգռվածությունն է, կարող են վերածվել արմատական տրամադրված մեծահասակերի։ Այս եզրահանգմանը գալու համար գիտնակաները համադրել են վաղ հասակում երեխաների հոգեկան թեսթավորման արդյունքները արդեն մեծացած, 30-ամյա մարդկանց արդյունքների հետ։
Գիտնականները պարզել են, որ նախկին «պրոբլեմատիկ» երեխաները ավելի հաճախ են դժգոհում պետության քաղաքական, տնտեսական և սոցիալական քաղաքականությունից, և ընդհանուր առմամբ, ավելի անկանխատեսելի են, քան իրենց հասակակիցները։
Դժվար մանկությունը և սխալ դաստիարակության հետևանքները ի հայտ են գալիս այն պահին, երբ երեխաների մոտ ձևավորվում է միջին և խոշոր սոցիալական խմբերին ղեկավարելու մեթոդների սեփական տեսակետը։ «Դժվար» երեխաները ավելի են հակված ավտորիտարիզմի, տարբեր տեսակի խտրական վերաբերմունքի դրսևորումների, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահումների։