ԱԺ-ում այսօր՝ մարտի 21-ին, շարունակվում են նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը:
Ինչպես ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, հարցապնդումը վերաբերում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեությանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը խնդրեց մարդկային լեզվով բացատրել. «Ինչպե՞ս է ստացվում, որ գազը աշխաարհի 1/6 մասով գալուց հետո սահմանին ստացվում է 150 դոլար, իսկ քաղաքացու հաշվիչի մեջ դառնում է 290 դոլար»:
Պատգամավորին հետաքրքրում է նաև, թե ավելի հեշտ չէ՞ էլեկտրաէներգիան կուտակելու փոխարեն՝ փոխանակել:
Մանրամասները՝ տեսանյութում: