Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ բոլորի նախագահն է. Գևորգ Կոստանյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը չափազանց կարևոր է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները փոխանցելու է երիտասարդ առաջնորդներին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ սրանով ՀՀ Նախագահը ցույց տվեց, որ բոլորի նախագահն է: «Նախագահը ցույց տվեց, որ բոլոր երիտասարդների ներուժը ի բարօրություն երկրի օգտագործելու հարցում նրանց քաղաքական կողմնորոշման տարբերություն չի դնում: Սա չափազանց կարևոր է»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Նա մանրամասնեց, որ նույն ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն, Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի և մյուսների ներուժն օգտագործվելու է մեր երկրի բարօրության և զարգացման համար:

Հարցին, թե ինչո՞ւ է հենց Սերժ Սարգսյանը իր վրա վերցնում երիտասարդ առաջնորդներ պատրաստելու գործը, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Երկրի նախագահը, երկրի առաջնորդը չափազանց կարևոր գործառույթ ունի՝ բացի երկիրը կառավարելուց ապահովել երիտասարդ սերնդի դաստիարակությունը և երկրի արդյունավետ ղեկավարման շարունակականությունը: Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ: Էլ ո՞վ պետք է ասեր, որ իր առջև խնդիր չի դնում միայն Հանրապետական կուսակցության լիդերներին գործածել երկրի կառավարման մեջ: Նախագահը փաստեց, որ բոլորի նախագահն է և յուրաքանչյուրի ներուժը երկրի բարօրության համար օգտագործելու է: Իհարկե, հենց Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր, որովհետև չէր կարող մեկ ուրիշը դա հայտարարել և անել, իսկ նա կարող է»:

Անդրադառնալով հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ երկրում ներքաղաքական իրավիճակը երբեք այնքան կայուն չի եղել, որքան հիմա, արդյոք նկատի ունի՞, որ այլևս ընդդիմություն չկա՝ Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ ՀՀ Նախագահը չէր կարող նման բան նկատի ունենալ: Նրա խոսքով՝ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ երկրի առաջընթացը և զարգացումը պայմանավորված է բացառապես ընդդիմության առկայությամբ: «Ընդդիմության առկայությունը յուրաքանչյուր պետության և իշխանության համար ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ կայուն է իրավիճակը, չկան մեծ  տատանումներ քաղաքական դաշտում, ինչն ամենակարևոր երաշխիքն է պետության զարգացման և առաջընթացի համար: Որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չկա կայունության երաշխիք: Դա չէր կարող վերաբերվել նրան, որ կայուն է, որովհետև չկա ընդդիմություն, որովհետև առանց ընդդիմության պետությունը ժողովրդավարական և առաջընթաց ունեցող պետություն երբեք չես կարող անվանել»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում