Ավստրիայի դատարանը Տրանսպորտի նախարարության աշխատակից Փիթեր Ֆրանցմայերին տուժող է ճանաչել գենդերային խտրականության գործով, այն բանից հետո, երբ կին–գործընկերը՝ Ուրսուլա Զենհերը, պաշտոն է ստացել, որին ինքն էր հավակնում, այն դեպքում, երբ իր որակավորումը 0,25 %–ով ավելի բարձր էր գնահատված եղել։
Դաշնային վարչական դատարանը որոշել է, որ «Զենհերին նախապատվություն է տրվել մյուս թեկնածուների նկատմամբ»։ Որոշման համաձան՝ Ֆրանցմայերը պետությունից 390 հազար դոլար փոխհատուցում կստանա. դրա մեջ է մտնում աշխատավարձի տարբերությունը, որ ինքը կստանար պաշտոնի բարձրացման դեպքում և բարոյական վնասի փոխհատուցումը։