Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Լիտվայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 20-ին Կաունաս քաղաքում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Լիտվայում Ֆրանսիական ինստիտուտի և Միտաուտաս Մագնուսի անվան համալսարանի ֆրանկոֆոն երկրների համալսարանական կենտրոնի կողմից կազմակեպված «Ֆրանկոֆոնիա, տնտեսություն և քաղաքականություն» խորագրով համաժողովին, որին հրավիրված էին նաև Լիտվայում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանները: Միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան Կաունասի քաղաքապետ Վիշվալդաս Մոտիոշայտիսը և համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ նմանօրինակ իրադարձությունները լավ հնարավորություն են ընձեռում վերահաստատելու այն կարևորությունը, որն անդամ երկրները տալիս են Ֆրանկոֆոնիային` որպես երկխոսության և համագործակցության հարթակի:

Ներկայացնելով ՖՄԿ-ում Հայաստանի անցած ճանապարհը՝ Տիգրան Մկրտչյանն ասաց, որ կազմակերպությանն իր անդամակցության առաջին իսկ պահից Հայաստանն ամբողջապես ներգրավված է եղել ֆրանկոֆոնիայի ազժեքների տարածելու և ֆրանսերեն լեզուն խթանելու աշխատանքներում՝ ակտիվ մասնակցությունը բերելով նաև ՖՄԿ մարմինների աշխատանքներում:

Դեսպանն իր խոսքում ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ հայտնելով, որ նման հսկայածավալ միջոցառումը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ որոշման ընդունումը խոսում է այն մեծ վստահության և հարգանքի մասին, որ Հայաստանը վայելում է թե՛ կազմակերպությունում և թե՛ անդամ երկրների շրջանում:

Անդրադառնալով երևանյան գագաթաժողովի կարգախոսին՝ դեսպանը շեշտեց, որ «Ապրել միասին»-ի հիմքում ընկած են այն արժեքները, որոնք մենք դավանում ենք՝ խաղաղություն, ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և մշակութային բազմազանություն՝ հավելելով, որ դրանք կարող են խթանել անդամ երկրների հասարակությունների միջև կապերի ամրապնդումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում