Սան–Ֆրանցիսկոն դարձել է ԱՄՆ ամենախոշոր քաղաքը, որտեղ պաշտոնապես արգելվել է կենդանիների մորթու վաճառքը։
Քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է այս արգելքի ընդունման համար, որը ուժի մեջ է մտնելու մյուս տարվանից։ Այս որոշման համաձայն՝ մորթու վաճառքով զբաղվողներին ժամանակ է տրվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ վաճառել իրենց մոտ եղած մորթին՝ ներառյալ մորթիով վերարկուները և ձեռնոցները։
Արգելքի նախաձեռնողները մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել, ովքեր նշում են, որ ամեն տարի ավելի քան 50 միլիոն կենդանի է սպանվում մորթու համար, որոնց մեծ մասը բուծվում է ֆերմաներում, սարսափելի պայմաններում։