Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Մարտի 1-ի դեպքերի բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է ՀՀ 2-րդ նախագահը, նախաքննության տրամադրության տակ են. Կոստանյան

Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գտնվել և գտնվում են նախաքննության տրամադրության տակ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանն անդրադարձավ  Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չեն կարող լինել ձայնագրություններ, որոնք կփաստեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե մարտի 1-ին ինչ-որ անձինք ավտոբուսների հետևից դուրս են եկել, ավտոմատներով կրակել են ոստիկանների վրա և թաքնվել են: «Այն, ինչ ես մեկ անգամ արդեն ասել եմ, այն, ինչ ես նոր կրկնեցի, նույնը կասեմ վաղը և նույնը կասեմ 5 օր հետո»,- նշեց Կոստանյանը:

«Այսինքն՝ սպանությունները ինքնապաշտպանության հետևա՞նք են» հարցին Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Դա ընդամենը ձեր հետևությունն է: Սպանությունների պատճառը, մոտիվը, եղանակը, ով սպանեց և ինչ պայմաններում, տալու է նախաքննության մարմինը, հետևաբար ես կամ որևէ մեկը չենք կարող գնահատական տալ: Նույն կերպ ես կամ որևէ մեկը չէինք կարող Եվրոպական դատարանին սպանությունների վերաբերյալ գնահատական տալ, քանի դեռ քրեական գործ կա: Եթե քրեական գործն այդ պատասխանները տված լիներ, ես դրանք կներկայացնեի Եվրոպական դատարանին»,- ասաց Կոստանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այդ տեսաձայնագրությունները ՄԻԵԴ-ին չեն տրամադրվել, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ ՄԻԵԴ-ը ինչ պահանջել է, իրենք տվել են: «Ինչ ՄԻԵԴ-ը պահանջել է, բոլորը տրամադրվել են»,- եզրափակեց գևորգ Կոստանյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող լինել որևէ տեսաձայնագրություն, որը կփաստի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե մարտի 1-ին որոշ անձինք ավտոբուսների հետևից դուրս են եկել, ավտոմատներով կրակել են ոստիկանների վրա և թաքնվել: Նա պնդում էր, որ ՀՀ երկրորդ նախագահը պետք է հարցաքննվի և այդ հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ տա, իսկ եթե կան այդ հայտարարության ճշմարտացիության մասին վկայող ձայնագրություններ, դրանք պետք է հրապարակվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում