Ամերիկացի ծրագրավորող և ձեռներեց, WhatsApp մեսենջերի համահիմնադիր Բրայան Աքթոնը Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո օգտատերերին կոչ է արել ջնջել իրենց Facebook-ի օգտահաշիվները։ Համապատասխան գրառումը նա Twitter-ի իր էջում հրապարակել է, երբ պարզվեց, որ բրիտանական ընկերությունը վերլուծել է Facebook-ում օգտահաշիվ ունեցող 50 մլն քաղաքացիների տվյալներ։
It is time. #deletefacebook
— Brian Acton (@brianacton) March 20, 2018
«Ժամանակը եկել է։ Ջնջե՛ք Facebook-ը»,-իր հետևորդներին կոչ է արել Աքթոնը։
Հիշեցնենք, որ Աքթոնն ու իր գործընկերը WhatsApp մեսենջերը 16 մլրդ դոլարով Մարկ Ցուկերբերգին են վաճառել դեռ 2014-ին։