ԱՄՆ Ջորջիա նահանգի «Վոլֆ կղզի» արգելոցում խորհրդավոր գազան է հայտնաբերվել։ Գազանին Ջեֆ Ուորենը և որդին են հայտնաբերել, որոնք նավակով մոտակայքում էին։ Անծանոթ կենդանու մարմինը կտցահարելիս է եղել ձկնկուլը, ինչն էլ գրավել է հոր և որդու ուշադրությունը։
Մոտենալով՝ նրանք նկատել են, որ այդ մարմինը նման չէ որևէ հայտնի էակի մարմնի։ Մարդիկ մի քանի լուսանկար են արել, որոնք այժմ գիտնականները քննարկում են։ Գազանն ունեցել է լողակներ, երկար պարանոց և փոքրիկ գլուխ՝ գծեր, որոնք հատուկ են հայտնի Լոխ-Նեսի հրեշի կերպարին։
Ջեֆ Ուորենին տեղի ձկան խանութում՝ Skipper’s Fish House-ում ասել են, որ ժամանակին այդ կողմերում Լոխ-Նեսի հրեշի մասին լեգենդ է գոյություն ունեցել, որին Ալթա կամ Ալթամահա էին անվանում։
Իսկ փորձագետները չեն շտապում հավատալ ժողովրդական հավատալիքներին։