Բաթումիում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը (որը հաղթել է Հրանտ Մելքումյանին), Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Արտավազդ Հայրապետյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Արշակ Մելքոնյանը և Հայկ Երիցյանը:
Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը միակ շախմատիստն է, ով 4 հնարավորից հավաքել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: