ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին կհաղթի զինատեսակների ցանկացած մրցարշավում։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելիս Թրամփն ասել է Պուտինին, թե իրեն մտահոգում է Կրեմլի ղեկավարի վերջին ելույթը, որտեղ նա խոսում է «Ռուսաստանում անխոցելի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և միջուկայյին տորպեդների մշակման մասին, որոնք կարող են ճեղքել ԱՄՆ-ի բոլոր պաշտպանական համակարգերը»։
Թրամփը Պուտինին հիշեցրել է, որ իր վարչակազմը ամերիկյան զինված ուժերի կատարելագործման համար 700 մլրդ դոլար է հատկացրել և «ԱՄՆ-ն Ռուսաստանին կհաղթի զինատեսակների ցանկացած մրցարշավում»։