Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Facebook-ը կորցրել է իմիջը և 65 մլրդ դոլար

Facebook սոցկայքը կրեց ամենազգալի տնտեսական և իմիջային կորուստը՝ իր ստեղծման պահից ի վեր։ Շուրջ 2 օրում ընկերության կապիտալիզացիան նվազեց 65 մլրդ դոլարով։ Դա տեղի ունեցավ սկանդալից հետո, երբ պարզվեց, որ Facebook-ի շուրջ 50 մլն օգտատերերի անձնական տվյալներ հայտնվել են վերլուծական Cambridge Analytica ընկերության ձեռքում, որը համագործակցում էր Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ։ Օգտատերերի մասին տեղեկությունը հավաքել օգնել է ՌԴ-ն։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ պաշտոնից հեռացվել է Facebook-ի թոփ-մենեջերը, ով կոչ էր անում գաղտնազերծել տվյալներն այն մասին, թե ինչպես էին ռուսական իշխանությունները փորձում ազդել ամերիկացի ընտրողների վրա։ Կոնգրեսականները պահանջում են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին կանչել ցուցմունք տալու։

Կոնգրեսականները ցանկանում են նրանից լսել, թե ինչպես սոցկայքը կարող էր օգտագործվել՝ 2016-ին ԱՄՆ-ում ընտրությունների նախօրեին ընտրողներին մանիպուլյացիայի ենթարկելու համար։

Առաջին հետաքննությունից պարզ դարձավ, որ ԱՄՆ ավելի քան 50 մլն օգտատիրոջ տվյալներ հայտնվել են Cambridge Analytica ընկերության ձեռքում, որը մասնագիտացված է Big Data (մեծ տվյալներ) հետազոտությունների, քաղաքական հոգեբանության և համացանցում նախընտրական քարոզարշավներ անցկացնելու ուղղությամբ։ Cambridge Analytica-ի տնօրենների խորհրդի անդամ է Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնը, իսկ գլխավոր ներդրողներից է նրա ընկերության հայտնի դոնորներից, մուլտիմիլիոնատեր Ռոբերթ Մերսերը։ Cambridge Analytica-ի կայքում ասվում է, որ սոցկայքերի օգտատերերի հետ աշխատանքը ԱՄՆ գործող նախագահին օգնել է շրջանցել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին։

Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները Cambridge Analytica-ն հավաքել է Քեմբրիջի համալսարանի գիտնական Ալեքսանդր Կոգանի մասնակցությամբ մշակված հավելվածի միջոցով։ Մշակողը պնդում է, թե չի իմացել՝ ինչպես Cambridge Analytica-ը կվարվի տեղեկության հետ։

Facebook-ում հայտարարել են, որ դադարեցրել են Cambridge Analytica-ի հետ համագործակցությունը։ Ամերիկյան լրատվամիջոցները վկայում են, որ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ընկերության ծառայությունների համար ավելի քան 15 մլն դոլար է վճարել։ Օրինակ՝ աֆրոամերիկացիներին ցույց են տվել տեսագրություններ, որտեղ Հիլարի Քլինթոնը քննադատում է սևամորթներին։

Երկրորդ հետաքննությունից պարզ դարձավ, որ իր պաշտոնից զրկվել է Facebook-ի՝ տեղեկատվական անվտանգության գծով տնօրեն Ալեքս Սթամոսը, որը պահանջում էր բացահայտել, թե ինչպես են ռուսական իշխանությունները փորձում ազդել ամերիկյան ընտրողնների վրա։

Կորուստներից խուսափել չհաջողվեց։ Երկու օրում Facebook-ի կապիտալիզացիան նվազել 65 մլրդ դոլարով, իսկ բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 12 տոկոսով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում