Մեծ Բրիտանիայի ամենապրովոկացիոն ամսագրերից մեկը՝ Love ամսագիրը, առցանց մրցույթ է մեկնարկել՝ «Icons of our generation»։ Նպատակն է գտնել մեր ժամանակների ոգին արտացոլող նոր դեմքեր։
Հաղթողը կհայտնվի ամսագրի 20-րդ հոգելյանական համարի շապիկին։
Love ամսագրի շապիկին հայտնվելու համար պետք է Instagram-ում #LOVEME20 հեշթեգով լուսանկար տեղադրել և ձեր մասին քսան բառ գրել։ Մրցույթին կարող են մասնակցել 18-23 տարեկան աղջիկներ՝ ամբողջ աշխարհից։ Հաղթողին կորոշի ժյուրին՝ ամսագրի խմբագրական կոլեգիան, պրոֆեսիոնալ լուսանկարիչներ և մոդելներ։