Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը հայտարարություն է ընդունել

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի Երեւանում մարտի 20-ին մեկնարկած նիստն ընդունել է 2017 թվականի հուլիսի 9-ի Լյուքսեմբուրգի հանդիպման զեկույցի եւ որոշումների վերաբերյալ հայտարարություն։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ շուրջ քսաներեք երկիր ներկայացնող 41 պատվիրակներ:

ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին, ապա ներկայացրել բանախոսներին:

Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը:

Քրիստոֆ-Անդրե Ֆրասսայի առաջարկով օրակարգի ընդունումից հետո կլոր սեղան-քննարկման ընթացքում պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների  քաղաքական նորությունները:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՖԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը գործընկերներին ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումները Հայաստանում: ՀՀ ԱԺ պատագամավորն անդրադարձել է կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ նշելով, որ այս տարվա մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընտրել է երկրի նախագահ: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ նոր լիազորություններով օժտված խորհրդարանն ընտրելու է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին, իսկ լիակատար խորհրդարանական կառավարման Հայաստանը կանցնի այս տարվա ապրիլի 9-ից:

Ֆրանկոֆոն երկրների պատվիրակներն ընդունել են 2017 թվականի հուլիսի 9-ի Լյուքսեմբուրգի հանդիպման զեկույցի եւ որոշումների վերաբերյալ հայտարարությունը, այնուհետեւ քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը՝ Ֆրանկոֆոն երկրներում քաղաքական իրավիճակների, G5 Sahel միության միացյալ ուժերի եւ Sahel դաշինքի, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովն իր աշխատանքը կշարունակի մարտի 21-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում