Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Փաստահավաք առաքելությունը նախապատրաստում է տարածքների հանձնումը

Արման Մելիքյան, ԼՂՀ նախկին արտգործնախարար
– ՄԱԿ-ում Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձեւը հետաձգելու դիմաց Հայաստանը փաստացի համաձայնեց, որպեսզի Մինսկի խումբը ԼՂ հարակից շրջաններում փաստահավաք առաքելություն իրականացնի: Ձեր գնահատմամբ` ինչքանո՞վ էր համարժեք այս զիջումը եւ հակամարտության կարգավորմանն ի՞նչ կարող է տալ այս առաքելությունը:
– Իհարկե, այս փաստահավաք առաքելության եւ ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւի հետաձգման միջեւ կապ կա, ինչը հատկապես արտահայտված է առաքելությանը ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ դա, ինչ խոսք, անհամարժեք գործողություն է, որը պարզապես մեկ նպատակ ունի. եւս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը այդ տարածքների նկատմամբ իրավունքներ ունի եւ կարող է պահանջներ ներկայացնել, որպեսզի միջազգային կառույցներն այստեղ դիտարկում կատարեն` համարելով այն ադրբեջանական: Սա մեծագույն խնդիր է` ռեալ դիվանագիտական նրբություն: Վերջին մեկ տասնամյակի ընթացքում Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ ամեն հնարավոր առիթ օգտագործում է` ցույց տալու համար, որ թե՛ ԼՂՀ-ն իր 1991թ. հռչակված սահմաններով, թե՛ ներկայիս ԼՂՀ-ն ադրբեջանական տարածք է:
– Պաշտոնական Ստեփանակերտը համաձայնել էր փաստահավաք առաքելության իրականացմանը, բայց պահանջով, որ նույն առաքելությունն իրականացվելու է նաեւ Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ, սակայն Մինսկի խմբի պատասխանը խոստման մակարդակից չէր բարձրացել պաշտոնական պատասխանի մակարդակի: Պարոն Մելիքյան, արդյո՞ք սխալ չէր առանց վերջնական պայմանավորվածության թույլ տալ, որպեսզի փաստահավաք առաքելություն իրականացվի Ղարաբաղի տարածքում:
– Բոլոր խոսակցություններն այն մասին, թե համանախագահները կգնան Շահումյան կամ Գետաշեն, պարզապես կեղծ մխիթարանք է, որը փորձում են փաթաթել մեր ժողովրդի վզին, քանզի շատ դժվար է բացատրել, թե ինչո՞ւ այս առաքելություններն արդեն երկրորդ անգամ հայտնվում են Ղարաբաղի տարածքում, իսկ մեր մշակութային գանձերի ոչնչացման հետքերով սպասվող առաքելությունը տարիներով Նախիջեւանում չի հայտնվում: Այս պատասխանները իշխանությունը չունի: Սխալ է քաղաքականություն չունենալը, դա պարզապես երկրի համար իրական դժբախտություն է: Դա նշանակում է, որ պետությունը, ներքաղաքական դաշտը, երկրի ճակատագրի համար պատասխանատուները պատկերացում չունեն` ինչ աշխարհում են ապրում, ինչ նպատակներ ունեն այս երկրի հետ կապված, ինչ ապագայի տեսլական ունեն: Ըստ էության, մեր պետականությունը թողնված է բախտի քմահաճույքին. մենք անղեկ նավի ենք նմանվում` հոսանքն ուր կքշի, այն կողմ էլ կգնանք: Ավելին, ես չեմ լսել, որ Մինսկի խումբն անգամ խոստում է տվել Հայաստանին: Պարզապես ասել են կաշխատենք հնարավորությունների սահմաններում, բայց եթե այդ հնարավորությունը Ադրբեջանը չընձեռի, ՄԽ-ն ոչ մի պարտավորություն չի ունենա. դուք տվեցիք համաձայնություն` ապրեք, Ադրբեջանը մերժում է: ՄԽ-ը մեր նկատմամբ ոչ մի պարտավորություն չի ստանձնել եւ չի ստանձնելու, որովհետեւ մենք անքաղաքականություն պետություն ենք, մենք չունենք մեր եսը: Եվ վերջապես, Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի հիմնական նպատակն ապացուցելն է, որ տարածքները օկուպացվել են Հայաստանի կողմից:
– Փաստահավաք առաքելությանն առաջին անգամ միանում են նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները: Այս հանգամանքը որեւէ կերպ կարո՞ղ է ազդել կարգավորման վրա:
– Սրանով Մինսկի խումբն իսկապես նախապատրաստում է տարածքներն հանձնելու գործընթաց: Կհաջողվի դա, թե ոչ` կախված է հայկական կողմի դիրքորոշումից, ինչը մինչ օրս գոյություն չունի: Բայց փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետների ներգրավումը այս թիմում միտված չէ ցույց տալու, թե որքան ծանր է կես միլիոն հայ փախստականների խնդիրը, այլ այն, որ հետո հաշվետու լինեն, թե ինչպիսի ռեալ հնարավորություններ կան ադրբեջանցի ներքին տեղաշարժվածների վերադարձի համար: Անգամ այն, թե ինչպես են մեր իշխանությունները փորձում ներկայացնել հայ փախստականների խնդիրը, ցույց է տալիս, որ Հայաստանի վարվող քաղաքականությունը համահունչ է այս մոտեցմանը: ԼՂ հիմնախնդիրը միայն ԼՂ հանրապետության հետ կապված չէ, դա ողջ ադրբեջանահայության ճակատագրի հետ կապված խնդիր է: Այն տխմար միտումը` փոխկապակցել Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքների խնդիրը Շահումյանի եւ Գետաշենի հետ, մեզ բավական ծիծաղելի վիճակի մեջ է դնում: Մենք պարտավոր ենք խոսել կես միլիոն ադրբեջանահայ փախստականների մասին` առանց բաժան-բաժան անելու, թե նրանցից ովքեր են Շահումյանից, ովքեր` Բաքվից: Այսօրվա բանակցային գործընթացն էլ հենց դրան է միտված, որպեսզի այս խնդիրը մասնատվի եւ հնարավորինս քիչ խոսվի 1988-92թթ. ընթացքում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների եւ եղեռնագործ արարքների մասին, եւ դրա փոխարեն հավասարության նշան դրվի ադրբեջանցի ներքին տեղաշարժվածների եւ Շահումյանից ու Գետաշենից բռնագաղթածների միջեւ: Բնականաբար, այդ դեպքում, քանակական առումով, Ադրբեջանն ավելի շատ տուժող կողմ կլինի, քանի որ այնտեղ կա մոտ 400 հազար փաստացի ներքին տեղաշարժված, որի դիմաց մենք խոսում ենք 50 հազարի մասին:
– ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Յան Քելլին հույս է հայտնել, որ դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ղարաբաղյան հարցի կարգավորման նոր հնարավորություններ կստեղծվեն. «Մենք կարող ենք կողմերին հրավիրել առնվազն «ճանապարհային քարտեզի» շուրջ պայմանավորվելու»: Ձեր կարծիքով, նման զարգացումներ կլինե՞ն:
– Ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ժամանակ կնքվեց ճանապարհային քարտեզ, կարծում եմ` այս անգամ էլ նման մի բան լույս աշխարհ կգա:
– Այսօր ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթանում են բանակցություններ առանց ԼՂՀ մասնակցության: Հայաստանի իշխանությունները ամեն առիթով հայտարարում են, թե իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ԼՂՀ-ն դառնա բանակցային գործընթացի կողմ: Ձեր կարծիքով, դա հնարավո՞ր է եւ արդյո՞ք Հայաստանն այնքան դիրք ունի, որ կարողանա իր խոսքը գործի վերածել:
– Հայաստանն այդ դիրքը չունի, որովհետեւ չկա դրա քաղաքական հիմքը: Ի սկզբանե հակամարտության ճանաչված կողմեր էին ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը, Վլադիմիր Կազիմիրովի ջանքերով երրորդ կողմ իրեն ճանաչեց Հայաստանը, որից հետո արդեն կարելի էր Արցախը դուրս մղել բանակցային գործընթացից: Դա մեր թուլության եւ արտաքին ճնշումների արդյունքն էր: Որպեսզի ԼՂ-ն նորից դառնա բանակցային լիիրավ կողմ, պետք է կատարվեն կոնկրետ քայլեր, հայտարարություններն անօգուտ են, անպտուղ եւ ընդամենը դատարկ քարոզչություն: Մենք պետք է իրավիճակը փոխենք, հակառակ դեպքում չի բացառվում, որ մի պահ Հայաստանին էլ դուրս կմղեն` ասելով, թե սա այլեւս ձեր խնդիրը չէ, այլ Ադրբեջանի ներքին կարգավորման խնդիրը:
– Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ռազմատեխնիկական գործակցության մասին: Կարելի՞ է ասել, որ ռուս-իրանական լարված հարաբերություններն ու հայ-ռուսական ռազմաբազաների վերաբերյալ վերջին պայմանագիրն է խթան հանդիսացել Իրան-Ադրբեջան հարաբերությունների սերտացման համար:
– Իրանը մտահոգ է Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության աճով, քանի որ ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգումը եւ հայ-ռուսական անհամաչափ հարաբերությունները կարող են Ադրբեջանին մղել դեպի Թուրքիա, եւ Իրանը ցանկանում է հավասարակշռել Թուրքիայի հնարավոր ազդեցությունը Ադրբեջանում: Ամեն ինչ կախված կլինի Ադրբեջանի դիրքորոշումից, որն իր համար բավական շահեկան վիճակ է ստեղծել տարածաշրջանում, բոլորը պատրաստ են Ադրբեջանի շուրջ պար գալ: Իսկ մեր հարցը փակված է` մեզ ո՛չ բան ունեն առաջարկելու, ո՛չ էլ մենք որեւէ բան ունենք տալու, որովհետեւ հնարավորը տվել ենք, իսկ ինչ-որ բան ուզելու համար մեր երեւակայությունը չի բավարարի:
– Հայ-թուրքական հարաբերությունները ներկա պահին սառեցվել են, սակայն երկու կողմի, ինչպես նաեւ մեծ տերությունների տարբեր պաշտոնյաների հայտարարությունների համաձայն` Թուրքիայում սպասվելիք ընտրություններից հետո գործընթացը կվերսկսվի: Դուք երկրորդ Ցյուրիխ տեսնո՞ւմ եք:
– Ցյուրիխները կարող են լինել, բայց դրանք ամենեւին միտված չեն հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժեր գրանցելուն: Ցանկությունը կա խնդիրները լուծելու, սակայն կան խոչընդոտներ, որոնք հաղթահարված չեն եւ այս ձեւաչափով չեն հաղթահարվելու, ինչն էլ կարող է լուծվել միմիայն երկկողմ բանակցությունների միջոցով: Սակայն Հայաստանն ուղիղ բանակցությունների պատրաստ չէ, Թուրքիան ունի այդ պոտենցիալը, բայց տեսնելով մեր անընդունակությունը, գերադասում է Հայաստանի ճակատագրի վերաբերյալ ուղիղ բանակցություններ վարել այլ պետությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում