Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը

Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու նպատակը կարող է լինել քաղաքական սերնդափոխություն իրականացնելը:

Երիտասարդներին փորձ փոխանցելու, անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքավորումից երիտասարդ լիդերների ճանապարհ բացելու մասին հայտարարությունը նշանակում է հենց դա:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտարարում է իշխանափոխության մտադրության կամ առաքելության մասին, պարզապես դա այն իշխանափոխությունը չէ, որ պատկերացնում է հանրությունը: Այսինքն՝ խոսքը ընդդիմությամբ իշխանությանը փոխարինելու ներկայիս պատկերացումների կամ որոշակի դիսկուրսի մասին չէ, այլ ներհամակարգային իշխանափոխության: Խոշոր հաշվով, Սարգսյանը հայտարարել է ՀՀԿ-ին ընդդիմության պատրաստելու մասին, համենայնդեպս, կատարելով առաջին քայլն ու գործնականում հրաժարվելով իր իսկ կուսակցությունից: Կուսակցական պատկանելության տարբերություն չդնելու, քաղաքական դիրքավորման տարբերություն չդնելու մասին նրա հայտարարությունը խոսում էր հենց այն մասին, որ Սարգսյանն իրեն դասում է այլևս կուսակցական վարչապետից ավելի վեր: Ընդ որում, միաժամանակ հետաքրքիր է, որ նա չի խոսում իր համար նախընտրելի ազգային համաձայնության կամ համերաշխության կառավարության մասին:

Գոնե առայժմ Սերժ Սարգսյանը ձեռնպահ մնաց այդօրինակ շեշտադրումներից, ինչը ևս վկայեց, որ նա իր խնդիրը չի դիտարկում ներկայիս կուսակցական կայուն մեծամասնության վերաձևումը, այլ դիտարկում է հենց իշխանափոխության մեխանիզմի ձևավորումը՝ սերնդափոխության միջոցով: Համենայնդեպս, առայժմ ուրվագծված հայեցակարգը կամ պատկերացումը հիմք է տալիս ենթադրել, որ իշխանության ծրագրերում առկա է նոր կուսակցության ձևավորման մտադրություն, որը պատրաստ կլինի ՀՀԿ-ին երաշխավորել սեփականության անձեռնամխելիություն: Դա կտարբերվի ԲՀԿ-ի մեխանիզմից, որ ներդրվեց և, մեծ հաշվով, արդյունավետ աշխատեց տասնամյակի ընթացքում:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն գործնականում շատ ընդհանրություններ ունեցող, այդուհանդերձ, տարբեր տնտեսական մարտավարական շահերի տեր սուբյեկտներ էին, և ԲՀԿ-ի իշխանության գալը ՀՀԿ համար անխուսափելիորեն ենթադրելու էր սեփականության վերաբաշխում: Ընդ որում, այդ համատեքստում հետաքրքիր է, թե Սարգսյանի վարչապետական հայեցակարգին ինչպես է արձագանքելու Գագիկ Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն: Խոսքը ընթացիկ արձագանքի մասին չէ՝ դրական, թե բացասական կարծիք վարչապետական հեռանկարի մասին: Խոսքը սերնդափոխության կոնցեպցիայի մասին է, որովհետև այն փաստորեն առնչվելու է նաև ԲՀԿ-ին: Այստեղ մի կողմից ձեռնոց է ամբողջ դաշտին, մյուս կողմից, իհարկե, գործակցության առաջարկ խաղի որոշակի կանոնների շուրջ, և այդ համատեքստում հետաքրքիր է, թե ինչպես է ԲՀԿ-ն փորձելու պահել իր երկրորդի կարգավիճակը, քանի որ տվյալ պարագայում խնդիրը հենց այստեղ է՝ ձևավորել այն երկրորդ ուժը, որը տեսանելի հեռանկարում կարող է հավակնել իշխանափոխության մեխանիզմի կարևոր տարր և դերակատար լինելուն:

Դա իհարկե չի լինի 2022 թվականին, բայց մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանը ծրագրում է 2027 թվականին ապահովել համակարգ, որն ի զորու կլինի իրեն թույլ տալ իշխանափոխության՝ ընտրության միջոցով խաղաղ իշխանափոխության ճոխություն, առանց սեփականության իրավունքի ոտնահարման: Այդպիսով, Հայաստանի իշխող համակարգը կմտնի կառավարվող, կամ ինչպես Ռուսաստանում ներքին կոնցեպցիաների գորշ կարդինալներից մեկը կասեր՝ «սուվերեն դեմոկրատիայի» եզրափակիչ փուլ: Մյուս կողմից, այդ տրանսֆորմացիան իշխանության կամ ներհամակարգային պլաններից ընդամենը մեկն է, գուցե առավել «առաջադեմը» համեմատության մեջ, բայց ամենևին ոչ միակը, և ըստ այդմ դեռ պարզ չէ, թե Սարգսյանի «սերնդափոխության» առաջարկին ինչպես է արձագանքելու նրա իսկ ղեկավարած մեծամասնությունը, հատկապես երբ ակնառու է, որ Սարգսյանը դե ֆակտո հրաժարվում է այդ մեծամասնության հետ ասոցացվելուց, գիտակցելով դրա ոչ նպատակահարմարությունը հանրային ընկալման տեսանկյունից:

Վերջին հաշվով, Սարգսյանի նախագահության տարիների ընթացքում թեկուզ համեմատության մեջ առաջադիմական պլանները մի քանի անգամ հայտնվել են իրագործման «առաջնագծում», սակայն պարբերաբար տրվել է նահանջի հրաման՝ համակարգի գործուն հակազդեցության ուժով, և պարզ չէ, թե Սարգսյանն այս անգամ որքան է հավատարիմ մնալու պլանին: Թեև անհրաժեշտ է արձանագրել նաև, որ ժամանակն աշխատում է դրա օգտին, քանի որ տարեցտարի առավել բարդ ու դժվար է դառնում ոչ թե այդ պլանն իրականացնելը, այլ դրա իրագործումից հրաժարվելը: Իրավիճակը գալիս է ի վերջո մի կետի, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողությունների բերումով, որ չանելու ռիսկերն այլևս ավելին են, քան անելու դեպքում: Ընդ որում՝ ավելին ոչ միայն զուտ քանակի, այլ նաև հետևանքի ուժգնության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում