Playboy ամսագրի մոդել Կարեն Մաքդուգալը մտադիր է պատմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած իր ինտիմ կապի մասին։ Համապատասխան խնդրանքով աղջիկը դատարան է դիմել։
Հաղորդվում է, որ National Enquirer պարբերականը մոդելին 150 հազար դոլար է վճարել տեղեկությունը չհրապարակելու համար։ Հիմա Մաքդուգալը պահանջում է տվյալ պարտավորությունը ուժը կորցրած համարել։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր մոդելը, Թրամփի հետ նա ծանոթացել է 2006 թվականին՝ Playboy–ի երեկոյի ընթացքում, առանձնատանը։ Ավելի ուշ նրանք երկուսով են հանդիպել Բեվերլի Հիլլզի հոթելում։
Թրամփի հետ իր սիրավեպի պատմությունը աղջիկը շարադրել է վեց էջանոց ձեռագիր փաստաթղթում, որը նրա ընկերը՝ Ջոն Քրոուֆորդը փոխանցել է խմբագրությանը։