Շիրակի պետհամալսարանի երկու դասախոսի՝ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի աշխատանքից ազատման որոշումը բուռն արձագանք է գտել ինչպես Շիրակի մարզում, Շիրակի պետհամալսարանում, այնպես էլ ԵՊՀ դասախոսների, տարբեր գիտնականների շրջանում։ Դասախոսների ազատումից հետո Շիրակի պետհամալսարանի ուսանողները դասադուլ են սկսել և բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին: Նրանք ՇՊՀ Ֆեյսբուքի էջում տեսանյութեր են տարածել՝ հայտարարելով, որ դեմ են ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմանը։ Ուսանողները հայտարարում են, որ պայքարելու են ռեկտորի մարտի 15-ի որոշման դեմ և հանուն այդ որոշման բեկանման: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանի և ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Արմեն Մխիթարյանի հետ: