Մարս Հիլի համալսարանի գիտնականներից մեկը պատմել է, որ երեխաները կարողանում են տրամաբանորեն մտածել և պլաններ կազմել։ Դատել կարողանում են նույնիսկ մինչև մեկ տարեկան երեխաները։
Գիտնականները մի քանի գիտափորձ են անցկացրել, որոնց արդյունքում պարզել են, որ փոքրիկ երեխաները կարողանում են մտածել և տրամաբանել։ Փորձերից մեկի ժամանակ երեխաներին մի քանի իր են ցույց տվել, այդ թվում իրեր, որոնք նրանք երբեք չեն տեսել։ Երեխաները ուշադրությունը սևեռել են այն իրերի վրա, որոնք իրենց անծանոթ են եղել։ Իրերի ուսումնասիրման ընթացքում երեխաների աչքերի բիբերը լայնացել են, ինչը գլխուղեղում ակտիվության բարձր մակարդակ է նշանակում։
Գիտնականները եզրակացրել են, որ յուրաքանչյուր երեխա կարողանում է մտածել, նույնիսկ եթե դեռ չի խոսում։