«Առաջին լրատվական»-ի հյուրը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն է։
-Ի՞նչ եք կարծում՝ մի քիչ խիստ չէր Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատավճիռը։
-Չեմ ուզում մեկնաբանել դատաիրավական համակարգի որոշումները, որովհետև ինքս իրավաբան չեմ, գործի մանրամասներին ծանոթ չեմ, ուստի, ինձ ազատեք այդ պատասխանատվությունից, որովհետև ինչ էլ ասեմ՝ սիրողական կլինի։
-Իսկ ինչպե՞ս վարվել «սա քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ դատավճիռ էր» արտահայտությունների հետ։
-Ըմբռնումով պետք է մոտենալ, որովհետև մեր հասարակությունը տարբեր շերտերից է բաղկացած, տարբեր ճաշակներ, տարբեր կարծիքներ կան, բնականաբար մարդիկ ունեն համախոհներ, ընկերներ, որոնց կարծիքը պետք է այդպիսին լինի։ Կարծում եմ՝ ըմբռնումով պետք է վերաբերել սրան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։