Thursday, 18 04 2024
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է

Դրան մորթեք, սատկացրեք․․․ Նորատուսցի Ալիկի արյունոտ ռազբորկայի գործով դատարանը հասավ ամբաստանյալների հարցաքննությանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝ ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատական այս նիստում դատարանը շարունակեց ու ավարտեց 14 հատորանոց քրեական գործում առկա փաստաթղթերի հետազոտումը:

Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հետազոտության ընթացքում հանդես եկավ հայտարարություններով:

Մասնավորապես՝ գործով օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում կատարվել են կասկածյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Այնուհետև այդ գաղտնալսված հեռախոսազրույցները վերծանելու, միմյանց հետ խոսողների ձայների նույնականացում կատարելու համար դատատեսաձայնագրառական փորձաքննության են ուղարկվել հիշյալ գաղտնալսումների ձայնագրությունները, ինչպես նաև Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելյանի, Արմեն Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստերի ձայնագրառումները: Սակայն փորձագետները պատասխանել են, որ դատական նիստերի ձայնագրառումները պիտանի չեն ձայների նույնականացում կատարելու համար:

Այդ ժամանակ Բանդուրյանի, Իսրայելյանի, Գասպարյանի ձայների նմուշները ստանալու նպատակով կատարվել է «Ներքին դիտում» գործողություն՝ խոսել են վերոհիշյալ երեքի հետ, գաղտնի ձայնագրություն են կատարել, ապա այդ ձայնագրություններն ուղարկել են փորձաքննության՝ որպես հիշյալ երեքի ձայների նմուշներ: Փորձաքննությունը կատարվել է, ձայների նույնականացումը իրականացվել է, ու գաղտնալսված հեռախոսազրույցները վերծանվել են:

Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի՝ փորձաքննության ուղարկելու նպատակով մեղադրյալների ձայների նմուշները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ՝ «Ներքին դիտում» գործողության միջոցով ձեռք բերված ձայները չէին կարող օգտագործվել որպես նմուշներ: Նմուշառում կատարելու՝ օրենքով սահմանված կարգ կա՝ նախ պետք է որոշում կայացվեր՝ նմուշներ վերցնելու վերաբերյալ, ապա ձայների նմուշները պետք է վերցվեին ընթերակաների մասնակցությամբ, ձայնագրությունները պետք է ընթերակաների ներկայությամբ փաթեթավորվեին, կնիքվեին ու նոր միայն հանձնվեին փորձաքննության:

Քանի որ ձայների նույնականացումը կատարվել է օրենքի խախտմամբ ձեռք բերված նմուշների օգտագործմամբ, ուստի պաշտպանական կողմը միջնորդելու է, որ գաղտնալսված հեռախոսազրույցները անթույլատրելի ապացույց ճանաչվեն:

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նաև նշեց, որ այս հարցի լուծման երկու տարբերակն էլ պաշտպանական կողմը հաշվի է առնելու: Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ ձայների նմուշները վերցվել են օրինական կարգով, ու գաղտնալսված հեռախոսազրույցները թույլատրելի ապացույցներ ճանաչվեն, ապա պաշտպանական կողմը ապացույցներ է բերելու, որ այդ խոսակցությունների առկայության պայմաններում անգամ առաջադրված մեղադրանքներն անհիմն են…

Գործի քննության ընթացքում սկզբում ձերբակալվել է Պետրոս Իսրայելյանի կինը, նրան մեղադրանք է առաջադրվել պարտակման համար: Կնոջ ձերբակալումից հետո վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել Պետրոս Իսրայելյանը, և կնոջն ազատ են արձակել: Որոշ ժամանակ անց սպանության մեղադրանքով կալանքի տակ է առնվել Պետրոս Իսրայելյանի որդի Գոռը:

Ըստ պաշտպաններ Միհրան Պողոսյանի ու Երեմ Սարգսյանի՝ Գոռին մեղադրանք առաջադրելու ցուցում քննիչին տրվել է գործով դատախազի կողմից, չնայած քննիչը համարել է, որ Գոռ Իսրայելյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան: Այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրվել է, քննություն է կատարվել ու նախաքննության ավարտին նոր միայն դադարեցվել է Գոռ Իսրայելյանի քրեական հետապնդումը՝ վերջինիս մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ վերը ներկայացվածից կարելի է հետևություն անել, որ գործով դատախազի կողմից ձգտում է եղել Չարբախցի Գեղամի ընտանիքի դեմ գործելու:

Այս գործով բացահայտ անհամաձայնության դրսևորումներ կան քննիչի ու գործով դատախազի միջև, ինչը այլ գործերով հազվադեպ հանդիպող երևույթ է:

Մասնավորապես, նման անհամաձայնություն քննիչի ու դատախազի միջև ի հայտ է եկել ոչ միայն Գոռ Իսրայելյանին մեղադրանք առաջադրել-չառաջադրելու հարցում, այլև՝ դեպքի ժամանակ սպանված Մուշեղ Մուշաղյանի ու Գևորգ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի մասերը կարճելու հիմքերի գնահատման ժամանակ:

Քննիչը որոշում է կայացրել Գևորգ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի մասը կարճել ոչ թե մահվան հիմքով, այլ՝ նրա գործողությունները անհրաժեշտ պաշտպանության սահմաններում՝ իրավաչափ լինելու հիմքով:

Դատախազը վերացրել է քննիչի այս որոշումը:

Եվ կայացվել է դրան հակառակ որոշումը՝ Մուշեղ Մուշեղյանի մասն է կարճվել՝ գործողություններն իրավաչափ լինելու հիմքով, նա՛ է ճանաչվել գործով տուժող, իսկ Գևորգ Ավետիսյանի մասը կարճվել է մահվան հիմքով, նրա իրավահաջորդը զրկվել է տուժողի իրավահաջորդի կարգավիճակից:

Քննիչը գրավոր առարկություններ է ներկայացրել դատախազի կողմից իր կայացրած որոշումները վերացնելու վերաբերյալ: Բայց դատախազը մերժել է քննիչի առարկությունները ևս:

Պաշտպանական կողմը հայտարարեց՝ դատախազը Մուշեղ Մուշեղյանին է տուժող ճանաչել, նրա՛ գործողություններն է գնահատել իրավաչափ, որպեսզի կարողանա պահպանել Ալիկ Բանդուրյանին ու Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքները: Իսկ եթե տուժող ճանաչվեր Պետրոս Իսրայելյանի թիմին պատկանող Գևորգ Ավետիսյանը, նրա՛ գործողությունները ճանաչվեին իրավաչափ, ապա կփլուզվեին նաև Պետրոս Իսրայելյանին ու Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքները:

Մեղադրող Գ. Գևորգյանը ի պատասխան պաշտպանական կողմի հայտարարության՝ ասաց, որ գործով քննիչի կողմից կայացված «չպատճառաբանված, սխալ որոշումները չեն կարող կաշկանդել գործով դատախազին», վերջինս իրավասու է վերացնելու քննիչի անհիմն որոշումները, որոնք կայացվել էին դատավարական օրենքների խախտումով ու գործի նյութերի անտեսմամբ:

Ինչ վերաբերում է Գոռ Իսրայելյանին մեղադրանք առաջադրելու, նրան կալանքի տակ առնելու հանգամանքներին, ապա մեղադրողը նշեց, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերը տարբերվում են մեղադրական եզրակացությամբ անձին մեղադրանք առաջադրելու հիմքերից:

Գոռ Իսրայելյանի վերաբերյալ քննություն է կատարվել, սակայն քննության ընթացքում ձեռք չեն բերվել նրա մասնակցությունը հաստատող բավարար ապացույցներ, նրա քրեական հետապնդումը դադարեցվել է՝ սա ցույց է տալիս քննության անաչառությունը:

Մեղադրող Գ. Գևորգյանն ասաց՝ եթե Գոռ Իսրայելյանի վերաբերյալ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար չեն եղել՝ մեղադրանքը հիմնավոր գնահատելու վերաբերյալ, ապա չի կարելի ասել, թե դատախազի կարծիքը ի սկզբանե սխալ է եղել: Այդպես դատելու դեպքում՝ կարելի է յուրաքանչյուր քննիչի կամ դատախազի որոշումները սխալ համարել…

Մեղադրողը, անդրադառնալով պաշտպանական կողմի կարծիքին, թե դատախազությունը Պետրոս Իսրայելյան ընտանիքի դեմ հատուկ տրամադրված է այս գործով, հայտարարեց՝ տպավորություն է ստեղծվում, թե դատախազությունը նպատակադրված կամ ուղղորդված գործողություններ է իրականացրել, բայց իրականում դատախազությունը գործել է օրենքի սահմաններում՝ իրեն վերապահված լիազորություններն է իրականացրել: Քննիչի չհիմնավորված որոշումները վերացնելը դատախազի լիազորությունների մեջ է մտնում, դա վիճարկելը չի բխում ոչ մեկի շահերից:

Հրապարակված փաստաթղթերից հայտնի դարձավ, որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանք է դրվել Պետրոս Իսրայելյանին, Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին պատկանող շարժական ու անշարժ գույքի վրա՝ հետագայում դատական ծախսերի հատուցման միջոցներ ապահովելու նպատակով:

Քրեական գործի վերջին՝ 14-րդ հատորով եզրափակվեց այս գործում առկա փաստաթղթերի հետազոտումը:

Նախագահող դատավորն ասաց, որ այս գործով չի հետազոտվել միայն մեկ իրեղեն ապացույց՝ Պետրոս Իսրայելյանի կնոջ անունով գրանցված «Մերսեդես Բենց» մեքենան: Դատարանը այս մեքենան նախատեսել էր զննել այս դատական նիստին, սակայն մեղադրանքի կողմը դարձյալ միջոցներ չէր ձեռնարկել՝ մեքենան դատարան հասցնելու համար:

Նախագահող դատավորը հրապարակեց գրություն՝ ուղղված Ճանապարհային ոստիկանությանն ու այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներ Գևորգյանին և Քյարամյանին:

Գրության մեջ նշվում էր, որ այս գործով իրեղեն ապացույց ճանաչված «Մերսեդես Բենցը» գտնվում է Ճանապարհային ոստիկանության ծառայության հատուկ պահպանման վայրում: Պահանջվում է հանձնարարել ՃՈ համապատասխան աշխատակիցներին՝ կազմակերպելու մեքենայի տեղափոխումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածում գտնվող նստավայր՝ մեքենան զննության ենթարկելու համար:

Նախագահող դատավորը վստահություն հայտնեց, որ հաջորդ դատական նիստին՝ մարտի 27-ին, մեքենան կգտնվի դատարանի տարածքում ու զննության կենթարկվի վերջապես:

Պաշտպանական կողմի առաջարկը՝ մեքենայի բանալին տրամադրել՝ մեքենայի տեղափոխումն ավելի հեշտ կազմակերպելու համար, ինչը նախորդ նիստում առաջարկել էր մեղադրանքի կողմը, նախագահող դատավորը մերժեց՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չի գտնում այդպես վարվելը, քանի որ դատարանը առարկային իրեղեն ապացույցի նշանակություն է տալիս այն դեպքում, եթե այն կնիքվելուց հետո այլևս չի բացվել, ու բացառվել է հանցագործության հետքերը վերացնելու հանգամանքը: Նախագահողը շեշտեց՝ մեքենան կարող է տեղափոխվել հատուկ ամբարձիչի ու քարշակի միջոցով՝ փակ վիճակում:

Հաջորդ դատական նիստում հերթը կարող է հասնել նաև ամբաստանյալների հարցաքննությանը, եթե նրանք ցանկանան դատարանում ցուցմունքներ տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում