Կանադայի կառավարությունը հատկացրել է 173 հազար կանադական դոլար՝ սահմանի անվտանգության ուժեղացման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթի դեմ տարվող քաղաքականության պատճառով, Կանադան բախվել է ապաստան հայցողների մեծ ներհոսքի:
Կանադական կառավարությունը ստիպված է եղել հատկացնել 173 միլիոն կանադական դոլար`սահմանային անցակետերում լրացուցիչ պահակակետերի վճարման համար, անվտանգությունը վերահսկելու և փախստականների հայտերը մշակելու նպատակով:
Նշվում է, որ անցյալ տարվա ընթացքում ապաստան խնդրելու համար Կանադայի սահմանն ապօրինի հատել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում՝ հազարավոր նիգերիացիներ, հարյուրավոր թուրքեր և սիրիացիներ: Շատերը տեղափոխվել են այն մտավախության պատճառով, որ Թրամփը կհանձնի իրենց: