ԱԺ հայտարարությունների ժամին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ «ստահոդ» բառը կարելի է տարածել նաև ընդդիմադիր կուսակցությունների վրա. «Բայց չեմ ուզում այդպես անել, որովհետև մենք ոչինչ չենք արել, որ դուք մտնեք խորհրդարան, դուք ձեր աշխատանքով եք մտել խորհրդարան: Մի վարկաբեկեք ձեր իսկ հաջողությունները»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը. «Հուսամ՝ «Ելք»-ին էլ նույն ճակատագիրը չի սպասվում»:
Մանրամասները՝ տեսանյութում: