ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց. «Մենք առհասարակ պետություն ունե՞նք: Հիմա էլ Ֆեյսբուքում դրամահավաք են անում՝ աջակցելու համար դասվարներին, որ աշխատավարձ ստանա»:
Նրա խոսքով՝ էլ ինչո՞ւ ենք հարկ վճարում, Ֆեյսբուքում գումար հավաքենք տարբեր հարցերի շուրջ: «Բանակին անվադողեր են տանում, տուֆ են տանում: Մենք ինչո՞ւ ենք կառավարությանը աշխատավարձ տալիս»:
Նրա համոզմամբ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը չափազանց կարևոր է, որը կարող է միջազգային շուկայում Հայաստանի համար ռեալ դիրքեր և ռեալ եկամուտներ ապահովել:
Մանրամասները՝ տեսանյութում: