ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները շարունակում են պնդել, որ վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չեն արել, որոշում չունեն, երբ մեծամասնությունը կառաջադրի թեկնածուին, կքննարկեն ու կհրապարակեն։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը նշեց, որ պատեհ չէ խոսել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին։
«Ինձ համար անփոխարինելի անձ ծնողներն են և զավակները, մնացած բոլոր բնագավառներում՝ աշխատանքային, քաղաքականության, միշտ էլ փոխարինելի անձինք լինում են»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։