Մաթեմատիկայի բնագավառում ամենահեղինակավոր Աբելյան մրցանակի հաղթողը Կանադացի մաթեմատիկոս Ռոբերտ Լանգլենդսն է:
Միջազգային մաթեմատիկական միության և Եվրոպական մաթեմատիկական ընկերության որոշումը հայտարարվել է Նորվեգիայի գիտությունների և գրականության ակադեմիայի նախագահ Օլե Սեյերստեդի կողմից, հաղորդում է մրցանակի պաշտոնական կայքը:
Մրցանակին Լանգլենդսն արժանացել է «ներկայացուցչությունների տեսությունը թվերի տեսությանը կապող խելամիտ ծրագրի համար»: Ինչպես հաղորդում է կայքը, գիտնականի ծրագիրն «առաջ է քաշել խորը կապեր երկու ոլորտների միջև, որոնք նախկինում համարվում էին չկապակցված»: