Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:
Միջնախաղում հայ գրոսմայստերը փորձում էր դիրքային առավելության ստանալ սակայն Մամեդյարովը որը այս մրցաշարում դեռևս պարտություն չի կրել գրագետ պաշտպանվեց և կես միավոր վաստակեց։
Արոնյանը Մամեդյարովի հետ կիսել էր միավորը նաև մրցաշարի առաջին շրջանում։ Այս պահին Արոնյանն ունի 3.5 միավոր և ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։