Լուրեր
ՇՊՀ-ում առկա բոլոր խնդիրները կլուծենք մարտի 24-ին. ԿԳ նախարար

Շաբաթ օրը՝ մարտի 24-ին, ժամը 14:00-ին Շիրակի պետական համալսարանում մեծ խորհրդի նիստն է, գիտխորհրդի հետ միասին, բոլոր խնդիրներն այդտեղ կլուծենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Շիրակի պետական համալսարանից դասախոսների հեռացմանը և ուսանողների դասադուլին:

«Այն, որը աշխատանքային հարաբերություն է, աշխատանքային ձևաչափով կկարգավորվի: Իսկ ուսանողների վերաբերյալ, որոնք բողոքում են, նույնպես կլսենք իրենց: Շաբաթ օրը կգաք Գյումրի, բոլորս միասին կքննարկենք հարցը, ձեզ էլ ենք հրավիրում»,- նշեց նախարարը:

  • Դիտումներ՝ *