Լուրեր
Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը արդեն լավ է և կարող է ցուցմունք տալ. Նիկոլ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանին
  • 16:03
  • 2018-03-20
  • Դիտումներ՝ *

ԱԺ-ում այսօր՝ մարտի 20-ին, ընթանում են 6-րդ գումարման 3-րդ  նստաշրջանի աշխատանքները, և քննարկվում է «Ելք» խմբակցության կողմից ներկայացված՝ 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից հնչած հայտարարության մասին և անդրադարձավ փոխհատուցման խնդրին. «Մինչ օրս փոխհատուցում է տրամադրվել միայն խանութների տերերին, որոնց գույքը վնասվել էր այդ ժամանակ: Եվ ոչ մի փոխհատուցում չի տրվել զոհերի հարազատներին և վիրավորվածներին»:

Ի պտասխան՝ Փաշինյանն ասաց. «Դա հաջորդ թնջուկն է: Ես պարոն Կոստանյանին խնդրել եմ բարձրաձայնել, թե ինչպես են Մարտի 1-ի զոհերի հարազատները ստանալու փոխհատուցում»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությանը, Փաշինյանը նշեց, որ Քոչարյանը իրեն վատ է զգացել, որ կազմակերպվել են այդ հարցով ԱԺ լսումներ. «Ես կարծում եմ՝ հիմա պարոն Քոչարյանի ինքնազգացողությունը լավացել է և կարող է նախաքննության հարցերին պատասխանել ու ցուցմունք տալ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *