Tuesday, 19 03 2024
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը որոշեց գրոհել

Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի մասին նրա իսկ հայտարարությանը հաջորդեց Ժիրայր Սէֆիլյանի դատավճիռը: Հաշվարկած էր արդյոք հաջորդականությունը, թե ոչ, դժվար է ասել, համենայն դեպս քաղաքականության մեջ երևի թե չեն լինում այդպիսի պատահականություններ: Այսպես, թե այնպես, ուշագրավ է, որ Սարգսյանի հայտարարությունից հետո Սէֆիլյանը դատապարտվում է տասը տարի 5 ամիս ազատազրկման, որն ըստ էության բավականին խիստ պատժաչափ է և կարծես թե բավականին ցուցադրական պատժաչափ:

Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարում է, որ հինգ րոպե պակաս վարչապետ է, ակնարկում, որ շարժառիթների շարքում է նաև «Սասնա ծռերի» դեպքն ու այսօր էլ փողոցում հարցեր լուծելու կոչեր հնչեցնելը, և հետո դրան հաջորդում է Սէֆիլյանի նկատմամբ խիստ և ցուցադրական պատժաչափը, որով Սարգսյանը կարծես թե ցույց է տալիս, որ վճռական է տրամադրված իր վարչապետությունը ցնցումների կամ արտառոց զարգացումների միջոցով կանխելու փորձերի հանդեպ: Սրան զուգահեռ սակայն, խնդրի հակառակ կողմում այն է, որ Սարգսյանը կարծես թե մարտահրավեր է նետում հանրությանը, ասելով, դե դուրս եկեք փողոց՝ տեսնեմ:

Բանն այն է, որ կար տեսակետ, թե Սարգսյանը կձգի իր վարչապետության մասին հայտարարությունը մինչև ապրիլի 15-16, որպեսզի հայտարարելուց հետո այսպես ասած ընդդիմությունը կամ ընդդիմությունները չունենան հասարակությանը փողոց հանելու և կրիտիկական իրավիճակ հասունացնելու ժամանակ, եթե անգամ համարվում է, որ գործնականում դրա ոչ միայն ժամանակի, այլ ռեսուրսային մի շարք հանգամանքների պակաս կա: Սարգսյանը փաստորեն տալիս է 20 օր ժամանակ: Ավելին, դրան հաջորդում է Սէֆիլյանի գործով խիստ դատավճիռ, կամ ոչ մեղմ, և թերևս ցուցադրական մի դատավճիռ, որն անմիջապես կապակցվելով վարչապետության մասին Սարգսյանի հայտարարությանը կարող է տալ այսպես ասած առավել ուժգին էֆեկտ, արթնացնելով հանրային դժգոհություն:

Կամ Սերժ Սարգսյանը լիակատար վստահ է, որ չի կարող լինել այդպիսի բան և չկա այդ ամենի համար փողոց դուրս գալու պատրաստ հանրություն և այդ իսկ պատճառով ցուցադրում է մկանները, կամ Սարգսյանը ունենալով որոշակի մտավախություններ, փորձում է այսպես ասած ժամանակից շուտ հասունացնել դրանք, ընդ որում նույնիսկ ավելի շուտ, քան գուցե պլանավորում էին հնարավոր քայլերի կազմակերպիչները և մշակողները:

Եվ այս ամենին զուգահեռ, Սերժ Սարգսյանը կարծես թե նաև փորձում է ընդգծել այսպես ասած կոնտրաստը, ասելով, որ մի կողմից առաջարկում է բավականին հարմարավետ պայմաններ նրանց, ովքեր «երիտասարդ լիդերներ» են, կամ այլ կերպ ասած նոր համակարգի և խաղի կանոնների շուջ պատրաստ են պայմանավորվել, մյուս կողմից շատ կոշտ է լինելու այդ կանոնները մերժողների հանդեպ: Այդ տեսանկյունից, Սէֆիլյանի դատավճիռը նաև որոշակի մարտահրավեր է, նետված այն քաղաքական խմբերին, որոնք քննարկում են Սարգսյանի վարչապետության դեմ առավել արմատական պայքարի տարբերակները:

Սարգսյանն ըստ երևույթին առաջնորդվում է լավագույն պաշտպանությունը հարձակումն է հայտնի տրամաբանությամբ և որոշում է չսպասել, մինչև որևէ մարտահրավեր կնետեն իրեն: Միևնույն ժամանակ, նա կարծես թե խթանում է արմատական ռեակցիաներ, կարծես թե նախապատրաստելով անհրաժեշտության դեպքում ոչ թե պոստֆակտում, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով կանխարգելիչ ուժային գործիքների կիրառման «լեգիտիմ» մթնոլորտ իր համար, ընդ որում միջազգայնորեն «լեգիտիմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում