ԱԺ-ում այսօր՝ մարտի 20-ին, ընթանում են 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները, և քննարկվում է ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանին նշանակելու հարցը:
«Քանի որ այստեղ կենդանական աշխարհից օրինակներ բերվեց, քաղաքական իմաստով՝ մի ժողովրդական ասացվածք կա. հաչող շունը չի կծում»,- իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ չի անդրադառնա ստահոդ հայտարարություններին՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Իր ելույթում նա երախտագիտական խոսք հղեց Գագիկ Հարությունյանին ՍԴ ինստիտուտը կայացնելու համար. «Եվ այժմ Հրայր Թովմասյանի պատասխանատվությունը մեծ է»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը համոզված է, որ Հրայր Թովմասյանը նույն բարեխղճությամբ կաշխատի որպես ՍԴ նախագահ, ինչպես աշխատել է և որպես արդարադատության նախարար, և որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ:
Մանրամասները՝ տեսանյութում: