50-60 տարեկան իռլանդացիներն ավելի շատ են հետաքրքրվում ֆուտբոլով և այլ սպորտային միջոցառումներով, քան 26-29 տարեկան երիտասարդները։ ԵՄ-ում սպորտի մասին տվյալների զեկույցի տվյալներով՝ երիտասարդ իռլանդացիների միայն 42 տոկոսն է վերջին տարում ներկա եղել առնվազն 1 սպորտային միջոցառման։
Իռլանդիան ԵՄ-ի միակ երկիրն է, որտեղ սպորտով ավելի շատ հետաքրքրվում են 50 տարեկաանից բարձր մարդիկ։ Միջինում 50-64 տարեկան եվրոպացիների միայն 26 տոկոսն է ավելի շատ հետաքրքրվում սպորտով, իսկ երիտասարդների՝ 45 տոկոսը։
Սպորտի իսկական սիրահարներ են երիտասարդ լատվիացիները։ Նրանցից 62 տոկոսը վերջին տարում առնվազն մեկ անգամ գնացել է աջակցելու սիրելի թիմին կամ մարզիկին։