Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ո՞վ է պատվիրել ռուսական հոդվածը Հայաստանի և Բակո Սահակյանի այցի դեմ

Ռուսական մամուլում հերթական «մատից հոտ քաշած» հոդվածն է հրապարակվել Հայաստանի մասին: Իհարկե, դեռ պետք է պարզել՝ սա լրատվական դիլետանտության պարզ դրսևորո՞ւմ է, թե՞ քաղաքական պատվեր Հայաստանի դեմ: Եթե նախկինում ռուսական կացնային պրոպագանդայի առաջամարտիկները, իրենց խմբագրություններում նստած, առանց Հայաստանի ներքին իրադրության մասին բավարար տեղեկություններ ունենալու, ենթադրություններ էին անում, որ Երևանի կենտրոնում կազմակերպված այս կամ այն բողոքի ակցիան կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները կամ ԱՄՆ պետդեպարտամենտը, կամ, ասենք, բացառիկ ցինիզմով քննարկում էին, թե «ո՞վ է Հայաստանի իսկական տերը», ապա հիմա հերթը հասել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային:

Pravda.ru-ի միջազգային բաժնի մեկնաբան Լյուբով Ստեպուշովան հրապարակել է հոդված՝ «Հայկական գամբիտ. Ռուսաստանին հարվածում են որովայնից ներքև» վերնագրով: Խոսելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցի մասին, հեղինակը կարծիք է հայտնել, թե Գյումրիի ռուսական բազան կարող են «դուրս վռնդել» Հայաստանից: Ամենաուշագրավն այն է, որ կայքի լրագրողը որոշել է առաջին հերթին կարծիք հարցնել ադրբեջանցի փորձագետ Գյուլնարա Մամեդզադեից, որն ասել է, թե «Բակո Սահակյանի այցը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև աշխարհաքաղաքական պայքարի բաղադրիչներից մեկն է»:

Թե՛ Մամեդզադեն և թե՛ կայքի մյուս զրուցակիցը՝ քաղաքագետ Օլեգ Կուզնեցովը, խոսել են աշխարհաքաղաքական ցաքուցրիվ դատողություններով՝ չհիմնավորելով իրենց տեսակետները լուրջ փաստարկներով: Կուզնեցովը նույնիսկ հայտարարել է, թե Միացյալ Նահանգների Կոնգրեսը «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը 1992 թվականին ընդունել է որպես շնորհակալություն Հայաստանին՝ Խորհրդային միությունը քանդելու գործընթացին մասնակցելու համար:

«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ապրիլի 9-ին կարող է տեղի ունենալ քաղաքական ուժերի փոխդասավորության փոփոխություն, որից հետո մինչև տարվա վերջ իր գոյությունը կդադարեցնի մեր բազան Գյումրիում»,- ասել է Կուզնեցովը:

Չնայած ակնհայտ միտումներին՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը հակված չէ հոդվածում տեսնելու ադրբեջանական հետքեր: Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե սա ռուսական քաղաքականության դրսևորումն է:

«Հայաստանի քաղաքականության հաջողությունը՝ Արցախը ներառյալ, կոմպլեմենտարիզմն է: Տարիներ առաջ ասել եմ և կրկնում եմ՝ դա Ռուսաստանի համար մահացու բան է: Նրանց համար տարօրինակ է այն, որ Հայաստանը փորձում է քաղաքականություն վարել իր պետական շահերով և հանուն իր ժողովրդի անկախության և ազատության: Սա իրենց համար անհասկանալի է: Ուստի մեր նյարդերը պիտի ամուր պահենք, մեր քաղաքականությունը շարունակենք և մեր միջոցները ձեռնարկենք ռուսական խարդավանքների և Ռուսաստանի կողմից խրախուսվող ադրբեջանական գրոհների դեմ: Դրանց մեջ է նաև Բակո Սահակյանի այցը Արցախ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանը չի հանի իր ռազմաբազան Հայաստանից. «Եթե ռազմաբազան հանելու լինեն, մի գիշերում կվերցնեն-կգնան՝ առանց ասելու, առանց խոսելու: Քանի որ խոսում են, չեն կարող հանել, որովհետև դա կքանդի իրենց ամբողջ պաշտպանական համակարգը՝ Սիրիայից, Այսրկովկասով մինչև Ռոստով: Եթե ուզենան հանել, չեն զգուշացնի»:

Խոսելով թեմայի շուրջ՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը «Առաջին լրատվական»-ի հետ նշեց, թե հավանաբար որոշ առանձին մեկնաբաններ պատվերներ են ստանում հայ-ռուսական կայուն հարաբերությունների դեմ: Միաժամանակ ավելացրեց, թե իր կարծիքով՝ Միացյալ Նահանգներն այսօր մշակում է իր նոր քաղաքականությունը՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլև ընդհանրապես Հարավային Կովկասում իրադրությունը փոխելու նպատակով:

«Մենք տեսնում ենք, որ ակտիվացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, որը երբեմն ինտրիգային հայտարարություններ է անում, բայց մինչև վերջ չի բացահայտում իր միտքը: Եվ այս իմաստով օգտագործվելու է ամեն հնարավորություն, ոչ միայն Բակո Սահակյանի այցը: Անձամբ ես չունեմ որևէ երաշխիք, որ Միացյալ Նահանգները չի փորձի ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի անկախացման գործընթացը՝ որպես առանձին կողմի Հարավային Կովկասում: Հարցն այն է, թե արդյո՞ք դա ձեռնտու է Հայաստանին և կարո՞ղ է նա վերահսկել գործընթացը՝ պահպանելով իր ազդեցությունը Ղարաբաղի նկատմամբ»,- նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, Տրոֆիմչուկի կարծիքով՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ծայրաստիճան թշնամական հարաբերություններ ունեն, ես առաջին հերթին ելնում եմ հետխորհրդային տարածաշրջանում և ՀԱՊԿ-ի գործողության տարածքում կայունության առաջնահերթությունից, և այս իմաստով Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը որոշիչ է այդ կայունության և անվտանգության պահպանման համար:

«Կան որոշակի ուժեր, որոնք ուզում են, որ Ռուսաստանը դուրս բերի իր բազան Հայաստանի տարածքից: Պետք է ասել, որ Հայաստանի ներսում էլ հնչում են որոշ քաղաքացիական ակտիվիստների ձայներ այս հարցի վերաբերյալ: Եվ հիմա Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ փորձում են կապել այս հարցի հետ, և հենց այդ պատճառով ռուսաստանցի դիտորդները, մեկնաբանները պետք է շատ ուշադիր լինեն այդ այցերի նկատմամբ և ուշադիր լինեն նման մեկնաբանություններ անելիս: Կրկնում եմ՝ ռուսական ռազմաբազան վճռական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանում կայունության և անվտանգության համար՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, քանի որ ծայրահեղական այդ ալիքը կարող է բարձրանալ դեպի հյուսիս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում